Հայկական Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ համաժողով է անցկացվում՝ նվիրված «Շուշիի հռչակագրի» ստորագրման տարելիցին

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում «Թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով համաժողով է անցկացվում՝ նվիրված, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» ստորագրման առաջին տարելիցին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների անդամներ ու պաշտոնյաներ, ինչպես նաև երկու երկրների իշխող կուսակցությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում անցկացվում են պանելային քննարկումներ Շուշիի հռչակագրից բխող հարցերի շուրջ։ Բացի այդ, ներկայացվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը միջոցառման մասնակիցներին։

Հավելենք, որ այս համաժողովին մասնակցելու համար Թուքիայից ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել։ Մասնավորապես, միջոցառմանը մասնակցում են Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) գլխավոր քարտուղար Իսմայիլ Բոյուքաթամանը։

Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից։

Էմմա Չոբանյան