Արևմուտքը պետք է ավելի շատ ծանր սպառազինություն ուղարկի Ուկրաինային․ Ստոլտենբերգ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրները պետք է Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն ուղարկեն, որպեսզի օգնեն զսպել ՌԴ-ի զորքերի հարձակումը երկրի արևելքում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հաագայում Նիդեռլանդների, Դանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լատվիայի, Պորտուգալիայի և Բելգիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է DW ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ Ուկրաինան լիովին կախված է արևմտյան ռազմական օգնությունից՝ դիմակայելու ռուսական ներխուժմանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դաշինքն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել Կիևին ծանր սպառազինության մատակարարումն ավելացնելու ուղղությամբ։ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն այս ուղղությամբ հետագա անելիքները կքննարկեն հունիսի 15-ին Բրյուսելում։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին էլ, ելույթ ունենալով նույն հանդիպմանը, ասել է, որ Արևմուտքը «բավական ջանքեր չի գործադրում» Ուկրաինային աջակցելու համար։ Ուստի նա կոչ է արել ավելի շատ զենք ուղարկել Կիևին, այդ թվում՝ հրետանի։

«Մենք չենք ունենա արդարացում, եթե թույլ տանք Ռուսաստանին հաղթել։ Դա կլինի լիակատար ձախողում և աղետ Եվրամիության, մեր արժեքների և ՆԱՏՕ-ի համար»,- ասել է Մորավեցկին։

Էմմա Չոբանյան