10 մլրդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ ունենք տարեսկզբից սկսած․ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Պետական գույքի մասնավորեցման ու օտարման բնագավառում քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տնտեսական աճի խթանումն է ու բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը»,- ԱԺ նիստում այս մասին հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը խնդրեց մանրամասներ ներկայացնել Ալավերդիում ադամանդի վերամշակման գործարանի հիմնման հետ կապված ներդրումային ծրագրի վերաբերյալ: Պատգամավորի խոսքով՝ ներդրողի կողմից հայտ կա՝ ձեռք բերել պետական գույք հանդիսացող շենքը։

Առնակ Ավետիսյանը պատասխանեց, որ այդ հարցով արդեն կառավարության որոշման նախագիծ կա, որն առաջիկայում կհաստատվի կառավարության կողմից ու մրցութային եղանակով պետական գույքը կօտարվի։ «Արդյունքում մենք կկարողանանք վերահսկողություն իրականացնել կատարվելիք ներդրումային պարտավորությունների վրա ու ապահովել ծրագրի իրականցումը», – նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը:

Նա նաև հավելեց, որ տարեսկզբից սկսած՝ Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում շուրջ 10 միլիարդ դրամի ստանձնած ներդրումային պարտավորություններ կան տարբեր տնտեսվարողների կողմից։