Fly Arna-ն ստացել է առաջին օդանավը և հայտնել իր գործունեության մեկնարկի ու ծրագրերի մասին

Լուրեր

06.02.2026 | 17:10
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
06.02.2026 | 17:01
Դատավորները փորձում են մեղադրողից պարզել՝ ինչու է ակնհայտ մեղմ համարում Միքայել Աջապահյանի դատավճի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:53
Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել
06.02.2026 | 16:47
ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
06.02.2026 | 16:38
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 35 մլն դրամ բռնագանձել 
06.02.2026 | 16:24
Կոպիրկինը Մոսկվայի պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու TRIPP-ին ՌԴ-ի մասնակցությունը
06.02.2026 | 16:23
Իբրահիմովիչը մասնակցել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.02.2026 | 16:15
Ադրբեջանը հայ մարզիկների դեմ բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության պատճառով
06.02.2026 | 16:09
Պակիստանում մզկիթում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:03
Ռուբեն Նազարեթյան․ Ինձ համար գլխավոր հաղթանակը Դավթաշենի մարզադպրոցի կառուցումն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխվեց. դատարանը տնային կալանք ու բացակայելու արգելք կիրառեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 15:53
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույքեր
06.02.2026 | 15:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.02.2026 | 15:37
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
06.02.2026 | 15:28
Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում իրավիճակով․ Ալիևն ընդունել է Իրանի ՊՆ ղեկավարին
Բոլորը

Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետը եւ բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանից և ԱՄԷ-ից:

Առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում, իսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողը, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է, այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական տերմինալում ազդարարեց իր գործունեության մեկնարկը։

Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), «Էյր Արաբիա» խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ պատվիրակներ։ Արարողությունը մեկնարկեց Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում միջոցառման հյուրերն օդանավը դիմավորեցին ջրային կամարով։

Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարեց իր առաջին առեւտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաեւ ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի (Եգիպտոս) եւ Բեյրութի (Լիբանան) հետ (ենթակա է հաստատման): Տոմսերն արդեն վաճառքում են, եւ հաճախորդները կարող են ամրագրել իրենց տոմսերը՝ այցելելով Fly Arna-ի կայքը, կապ հաստատելով զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Իր ելույթում ՀՀ Վարչապետն ասաց․ «Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ ավիացիայի ոլորտում պետք է տեղի ունենան էական փոփոխություններ եւ որ ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն Հայաստանի դրոշի երանգները։ Եվ այսօր ես ուրախ եմ, որ ունենք այս առիթը եւ շնորհավորում եմ այս առիթով բոլորիս, որովհետեւ Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Էյր Արաբիայի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն։ Ես հույս ունեմ, որ Ֆլայ Արնան ավելի շատ մարդ կբերի Հայաստան, ավելի շատ մարդ կտանի Հայաստանից, եւ Հայաստանը կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության եւ ուր վերադառնում են, որտեղ գալիս են տուրիզմի նպատակով եվ իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկ, Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք»։

ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ասաց․

«Ամիսներ տեւած բարդ եւ հետեւողական աշխատանքից հետո այսօր հպարտ ենք գործարկել Fly Arna-ն: Մեր առաջին օդանավի ժամանումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան եւս մեկ մեծ ձեռքբերում է եւ կարեւոր քայլ ավիաընկերության գործունեության մեկնարկի ճանապարհին: Մեր բաժնետերերի ռազմավարական համագործակցության շնորհիվ սպասարկելու ենք Հայաստանում զարգացող ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտները՝ բացառիկ փորձառություն ապահովելով ճանապարհորդների համար»։

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ավելացրեց.

«Այսօր առաջին քայլն ենք կատարում, որը նշանավորելու է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին եւ բոլոր այն թիմերին, որոնց քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ այսօր արդեն ունենք նման ձեռքբերում։ Fly Arna-ն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ ծառայություններ՝ միաժամանակ զգալի ներդրում ունենալով Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության եւ գործարարության ոլորտները: Մոտ ապագայում «Fly Arna»-ի չվացուցակը կհամալրվի նոր ուղղություններով»։