Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր, ժամը 11-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ հայ ժողովրդի դարակազմիկ հաղթանակը տոնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հանրապետության հրապարակի հարթակից իր խոսքը սկսեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, ապա հիշեցրեց, թե ինչպես Գյումրի ուղևորվելիս Արսինե Խանջյանը խիստ հուզված ժողովրդի ընդունելությունից, Ատոմ Էգոյանին և Սերժ Թանկյանին շարունակ գրում էր, թե շատ ափսոս, որ այստեղ չեք ու չեք տեսնում, թե ինչ է կատարվում: «Ու այսօր «Զվարթնոց» օդանավակայանից այստեղ ուղևորվելիս նույն բանը կատարվեց և Սերժ Սարգսյանը…,- Թանկյան ասելու փոխարեն Սարգսյան ազգանունն արտաբերեց Փաշինյանը, իսկ Սերժ Թանկյանը մոտենալով բարձրախոսին դիմեց ժողովրդին՝ «ինձ հանկարծ չմերժեք, հաճիս»: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց,- Սերժ ջան վերջին 15 տարին ինձ մոտ ավտոմատ ռեժիմ ա, որ ասում եմ Սերժ, հետևից ավտոմատ գալիս ա Սարգսյան, կներեք: Եվ Թանկյանը սեփական աչքերով տեսավ այն, ինչ Արսինե Խանջյանը,- իր ասելիքն ավարտեց Փաշինյանը»:

Ապա խոսելով վաղը կայանալիք վարչապետի ընտրություններից, ասաց. «Ժողովուրդ ջան, արդեն լրացել է վրաչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը և այս պահի դրությամբ առաջադրված է մեկ թեկնածու և այդ թեկնածուին դուք եք առաջադրել: Վաղը՝ ժամը 12:00-ին, ԱԺ-ում սկսվելու է վարչապետի ընտրությունը ու խնդրում եմ ժողովուրդ, ժամը 11-ից հավաքվեք Հանրապետության հրապարակում: Արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ  ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու են ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ից մի շարք պատգամավորներ, այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն շատ են դիմում հարցով, թե վաղը դասադուլ, գործադուլ չեն անում. «Ո՛չ ժողովուրդ ջան, դասադուլ ու գործադուլ չենք անում, ես վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր:  Եվ ուրեմն սա Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամն է, սա հայ ժողովրդի հաղթանակի ժամն է, սա հայ ժողովրդի ազգային միասնության ժամն է, սա Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության աստեղային ժամն է, և վաղը հավաքվում ենք ժամը 11-ից Հանրապետության հրապարակում հայ ժողովրդի դարակազմիկ հաղթանակը տոնելու ու նշելու: Եվ  ուրեմն՝ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաներն ու մենք, որ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Փաշինյանն ասաց, որ ճանապարհին Սերժ Թանկյանին համոզում էր, գալ և մշտական բնակություն հաստատել Հայաստոնում և նա խոստացել է մտածել այդ մասին: