Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար ոստիկանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Լուրեր

15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
Բոլորը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Վահագն Օսեյանը, իր ընկեր Սարգիս Սողոմոնյանի դրդչությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Այսպես, ՀՀ քաղաքացի Արմեն Կարապետյանի անվամբ ուղարկված ծանրոցի միջից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում` ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչը խուզարկություն կատարելու դատարանի որոշումը ուղարկել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերլիազորներին` որոշման մեջ նշված հասցեում խուզարկություն կատարելու համար: 27.10.2016թ.-ին Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Վահագն Օսեյանը նույն բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ այցելել է նշված հասցե` իր հետ տանելով նաև ընկերոջը` Սարգիս Սողոմոնյանին, ով տեղեկացված չի եղել բնակարան այցելության նպատակի մասին: Սակայն ոստիկաններին չի հաջողվել խուզարկել Ա. Կարապետյանի տունը` վերջինիս բացակայության պատճառով:

Նույն օրը պատահաբար պարզելով, որ բնակարանի տանտերն իր ընկերն է, Ս. Սողոմոնյանն այդ մասին տեղեկացրել է Վ. Օսեյանին` խնդրելով իրեն հայտնել Ա. Կարապետյանի բնակարան այցելության նպատակը: Օպերլիազորը, ընկերոջ հետ հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց նման իրավասություն ունենալու, Ս. Սողոմոնյանին հայտնել է, որ բնակարան այցելել են խուզարկության նպատակով: Միաժամանակ, Վ. Օսեյանը ընկերոջ միջոցով բնակարանի սեփականատեր Ա. Կարապետյանին փոխանցել է, որ անհանգստանալու կարիք չկա` նախապես տեղեկացնելով, որ նույն օրը` երեկոյան ժամը 17:00-ին կխուզարկեն նրա բնակարանը, ընդ որում, խուզարկությունը ձևական բնույթ կկրի:

Նշված ժամին օպերլիազորը Ս. Սողոմոնյանի հետ այցելել է Ա. Կարապետյանի բնակարան, սակայն այն բարեխղճորեն չի խուզարկել, այլ, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ստեղծել է խուզարկություն կատարելու պատրանք, որի հետևանքով  չի կատարվել քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման օրենսդրական պահանջը և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը:

Այսպիսով, Վ. Օսեյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս. Սողոմոնյանին` պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: