ԵՄ-ն չի՛ պարտադրում ՀՀ-ին և Ադրբեջանին՝ ԼՂ-ն ինչ կարգավիճակ ունենա․ ասում է՝ սրացումների կարող է բերել չկարգավորումը․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ կա միջազգային բանավեճ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը զատե՞լ Արցախի կոնֆլիկտից, թե՞ գտնել լուծում բոլոր հարցերին միաժամանակ։ Արդյո՞ք այդ բանավեճը ՌԴ-ի և Արևմուտքի միջև է։ Այսօր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում ասել է՝ ՀՀ-ն կարծում է, որ Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում հնարավոր չէ չանդրադառնալ ԼՂ-ի հակամարտությանը, հնարավոր չէ չհասցեագրել և քաղաքական կարգավորում չտալ հակամարտությանը։ Նա հավատացած է, որ բանակցությունը Մինսկի խմբի ձևաչափում պիտի տեղի ունենա։ Նշանակո՞ւմ է, որ տարանջատման սկզբունքի շուրջ ՀՀ-ի և ՌԴ-ի տեսակետները տարբերվում են։

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Factor TV-ի հարցազրույցում տեսակետ է հայտնում, որ խոսքը ոչ թե բանավեճի մասին է, այլ դիրքորոշումների․ «Կարծես թե Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկալի է՝ բոլոր հարցերը քննարկվեն և կարգավորվեն, որովհետև եթե թեկուզ մեկ հարց մնա չկարգավորված, ասենք՝ Արցախի կարգավիճակի հարցը, ապա այդ դեպքում հնարավոր չի լինի տարածաշրջանում հասնել երկարատև խաղաղության և կայունության։ Կարծես ԵՄ-ի տեսակետն է, որ ինքը չի պարտադրում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին, օրինակ՝ ինչպես հասնել համաձայնության Արցախի կարգավիճակի շուրջ, որը կարող է լինել այդ համաձայնությունը։ Դա թողնվում է կողմերին»։

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ ԵՄ-ն իրական լծակ էլ չունի Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ պարտադրելու իր կամքը։

Ռուսաստանի պարագան, ըստ քաղաքագետի, տարբերվում է նրանով, որ ավելի հակված է այն տարբերակին, որ տարանջատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորվելիք հարցերը՝ ապաշրջափակում, սահմանազատում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներից և վերջնական կարգավորումից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան