Թուրքական զորքերը Սիրիայի Հալեպ նահանգում 16 բնակավայր են հրետակոծել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԹՐԻՓՓ-ի երկաթուղին․ ամերիկացիները ներկայացրել են նախնական արդյունքները, ռուսների հետ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
Բոլորը

Սիրիայում Հալեպից հյուսիս գտնվող առնվազն 16 բնակավայր հայտնվել է թուրքական զորքերի ու սիրիական զինված ընդդիմության հրետակոծության թիրախում։ Այս մասին հայտնում է Firat գործակալությունը, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքական հրետանին ծանր զինատեսակներից և ականանետերից 455 արկ է արձակել Մանբիջ և Աշ-Շեհբա շրջանների գյուղերի ուղղությամբ, նյութական վնաս է հասցվել խաղաղ բնակչության տներին և գյուղական բնակավայրերին»,- հայտնել է Մանբիջի պաշտպանության ռազմական խորհուրդը։

Նշվում է, որ թուրքամետ զինված խմբավորումները հարձակվել են տեղի զինյալների դիրքերի վրա ու երեք փորձ կատարել՝ գրավելու Մանբիջից հյուսիս գտնվող Էլ-Մոհսենլի բնակավայրը։

«Դիմադրության ուժերի մարտիկները հակահարված են տվել հակառակորդին և կորուստներ պատճառել վարձկան ստորաբաժանումներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայում նոր ռազմական հարձակում սկսելու մասին, որի նպատակը 30 կմ-անոց «անվտանգության գոտի» ստեղծելն է։

Էմմա Չոբանյան