Դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Հունիսի 7-ին Ալբանիայի մայրաքաղաքում գտնվող ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել Է նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն․ տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Կենտրոնի տնօրեն Շչիպե Բերիշայի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող նոր նախագծերին ու նախաձեռնություններին:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է Տիգրան Մկրտչյանին, որ ներկայումս նորաբաց կենտրոնում ուսանում Է ավելի քան 1000 ուսանող, և առկա մեծ պահանջարկի միտումով դիտարկվում է ավելի մեծ կենտրոնի բացման միտքը մոտ ապագայում, որտեղ կուսանի ավելի քան 4000 ուսանող:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունել է «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման առիթով և ընդգծել կենտրոնի գործունեության ուրույն դերակատարությունը երկու երկրների միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում:

Նույն օրը երեկոյան դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Ալբանիայի համայնքի նախագահ Ծովասար Չաքմաքչյանը և Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարուժան Փիրանյանը ողջունել և շնորհավորել են Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին, դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Ալբանիա իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը, հանգամանալից կերպով անդրադարձել իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-ալբանական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին։ Նա ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ալբանահայության կարևոր դերը, հատկապես՝ գիտական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

Դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

Նույն օրը դեսպան Մկրտչյանը ծավալուն հարցազրույց է տվել Ալբանիայի հանրային ռադիո-հեռուստատեսության գլխավոր ալիքին»,- ասված է հաղորդագրությունում։