Չեռնոգորիայի ԱԳ նախարարը Լավրովին խորհուրդ է տվել Սերբիա հասնել գնացքով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Ռանկո Կրիվոկապիչն անխուսափելի է անվանել Ռուսաստանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով արգելելու որոշումը, գրում է swissinfo-ն։

«Չեռնոգորիան, արգելելով Լավրովի ինքնաթիռի թռիչքը, կատարել է իր ստանձնած պարտավորությունները։ Այդ որոշումն անխուսափելի էր»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ իրեն զարմացրել է  նման որոշման կապակցությամբ բուռն արձագանքը՝ հավելելով, որ Լավրովը կարող էր Բելգրադ հասնել գնացքով, քանի որ Մոսկվա-Բելգրադ երթուղում գնացքների երթևեկությունն արգելված չէ։

Պատասխանելով հարցին, թե ո՞վ է որոշում կայացրել Լավրովի թռիչքի համար փակել երկրի օդային տարածքը, Կրիվոկապիչը նշել է, որ պաշտոնապես որոշումը կայացրել են Չեռնոգորիայի կառավարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը։ Նա հավելել է, որ վարչապետը տեղեկացվել է այդ մասին։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Սերբիա կատարելիք այցը չեղարկվել էր, քանի որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան արգելել էին նրա ինքնաթիռի թռիչքն իրենց օդային տարածքով։

Էմմա Չոբանյան