Ունենք մանկապարտեզներ, որոնք տարվա մեջ մի քանի ամիս են գործում․ բյուջեն թույլ չի տալիս․ Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նախակրթության ոլորտում վարձատրության մասով բավականին լուրջ խնդիր ունենք: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետև պետք է հասկանանք, որ, այնուամենայնիվ, նախադպրոցական հաստատությունները համայնքային ենթակայության են, և մենք նպատակ չունենք որևէ կերպ այս տրամաբանությունը շեղել: Ավելին, կարծում ենք, որ սա ճիշտ կառուցվածք է, ուղղակի պետք է գտնենք գործիքակազմ, որպեսզի ոլորտում վարձատրության ֆինանսավորման հնարավորությունները բարելավենք, բայց միևնույն ժամանակ սա անենք համայնքների միջոցով»,- նշեց փոխնախարարը:

Անդրեասյանը թվարկեց, թե ինչ քայլեր են իրականացվել վարձատրության քաղաքականության առումով:

«Անցյալ ամիս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նախադպրոցական կրթության ոլորտում օրենքի փոփոխությունը, որով նախատեսեցինք, որ ոլորտի աշխատակիցների համար կներդրվի տարակարգի մեխանիզմ, որը թույլ կտա աշխատավարձի հավելավճար ունենալ: Ինչպե՞ս ֆինանսավորել հավելավճարը՝ այս ճանապարհի ուսումնասիրություններն ենք իրականացնում»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ պետք է մշակել չափանիշներ, որոնք թույլ կտան դասակարգել համայնքները և ըստ այդմ՝ ֆինանսական աջակցության քաղաքականություն իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում: