ՀՀ ոստիկանապետը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության պետի հետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում:

Ոստիկանության հաղորդմամբ՝ պատվիրակությանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային փոփոխություններին վերաբերող։ Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն հայտնեց վերջին տարիներին ՀՀ ոստիկանության ծառայողների համար հանցավորության դեմ պայքարի տարբեր ոլորտներում Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությամբ կազմակերպված վերապատրաստումների համար։

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոն ևս կարևորեց երկու երկրների միջև հաստատված բարեկամական և աշխատանքային կապերը՝ մասնավորապես ընդգծելով փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել և զարգացնել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը գլխավոր կոմիսար, Ֆրանսիայի Ազգային ոստիկանության պետին հրավիրեց Հայաստան։

Այցի շրջանակներում կազմակերպվեցին հանդիպումներ Ֆրանսիայի ՆԳՆ Ազգային ոստիկանության հանրային անվտանգության կենտրոնական վարչությունում, որտեղ ներկայացվեցին մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության (այդ թվում և համացանցի միջոցով), կիբերհանցավորության, տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Ֆրանսիայի Ազգային ոստիկանության անվտանգության գծով միջազգային համագործակցության վարչությունում ներկայացվեցին եվրոպական ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները։

Նպատակ ունենալով ծանոթացնել Ֆրանսիայի ոստիկանական տարածքային բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին՝ ՀՀ ոստիկանության պատվիրակության համար այց կազմակերպվեց նաև Փարիզի 13-րդ թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունք՝ կոմիսարիատ, որտեղ ներկայացվեցին հանցագործությունների մասին, այդ թվում և էլեկտրոնային տարբերակով հաղորդում ընդունելու, դեպքի վայր մեկնելու, արձանագրություն կազմելու, հանցավորության վիճակագրության վարման կարգը։

Հնարավորություն ընձեռնվեց այցելել նաև բաժանմունքում գործող ձերբակալվածների պահման վայր և ծանոթանալ գործող պայմաններին։