«Կարտոֆիլը հատով են առնում, նման բան չի եղել»․ ե՞րբ կիջնի «երկրորդ հացի» չլսված գինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում կարտոֆիլի գինը 180-200 դրամ էր, ապա այսօր 1 կգ կարտոֆիլը նվազագույնը 500 դրամ արժե։

Կարտոֆիլը, որ առաջնային սպառման ապրանքներից է, հատկապես՝ անապահով խավի համար, արդեն տևական ժամանակ է՝ շուկայում վաճառվում է աննախադեպ բարձր գնով։ Բարձր է թե՛ հին, թե՛ նոր կարտոֆիլի գինը։

Factor TV-ի նկարահանման պահին շուկայում թեպետ գնորդները քիչ էին, բայց բարձր գներից բողոքողների պակաս չկար։

Նախորդ տարվա կարտոֆիլի բերքը սովորաբար բավականացնում էր մինչև մայիս, մայիսին արդեն վաղահաս կարտոֆիլն էր բավարարում ներքին սպառման պահանջները։ 2021-ին բերքը սակավ էր, մի մեծ ծավալ էլ արտահանվել է։ Այս ամենն իր ազդեցությունն է թողել գնագոյացման վրա՝ ասում է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ Այս ամենին գումարվեցին նաև այս տարվա եղանակային պայմանները։ Ապրիլին գրանցված բարձր ջերմաստիճանի ու խոնավության բացակայության պատճառով վաղահաս կարտոֆիլի ծլարձակումն ուշացավ։

Չնայած վաղահաս կարտոֆիլի ցանքատարածքները, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելացել են, միևնույն է, վերը նշվածը հաշվի առնելով՝ ցածր բերք է սպասվում։ Այս տարի նաև պարարտանյութերի գների բարձրացում տեղի ունեցավ, սա զսպելու համար այս տարվա մարտի 3-ին Կառավարությունը հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը հաստատեց, որով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։

Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորում է տրամադրվում ՀՀ բոլոր մարզերում, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։ Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։

Հասկանալով ու գնահատելով արդեն ստեղծված իրավիճակն ու խնդիրները՝ պետք էր ծրագիր մշակել՝ այս իրավիճակը մեղմելու համար, բայց չի արվել։ Աշնան համար կանխատեսումներ անելն առայժմ վաղ է, իսկ կարտոֆիլի գներն առաջիկայում կնվազեն՝ ասում է Գառնիկ Պետրոսյանը։

Հայաստանից կարտոֆիլի հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր էլ արդեն շատերը փորձում են արտահանման համար նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել գյուղացիների հետ։ Դա իր հերթին կարող է խթանել գնաճը, իսկ առաջին անհրաժեշտության մթերքի թանկությունը միշտ եղել է քաղաքական ամենաբարձր ամբիոններից Կառավարությանը քննադատելու ամենահարմար գործիքը բոլոր իշխանությունների օրոք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան