Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնանկ է արվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Գերագույն ռադան Լյուդմիլա Դենիսովային ազատել է մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնից։ Այս մասին Telegram-ում հայտնել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, փոխանցում է korrespondent-ը։

«Ռադան Լյուդմիլա Դենիսովային ազատել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից, կողմ է քվեարկել 234 պատգամավոր»,- գրել է Ժելեզնյակը։

Նա նաև նշել է, որ այսօր նոր օմբուդսմենի թեկնածության հարցով քվեարկություն չի եղել։

Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ խորհրդարանում ստորագրություններ են հավաքում Լյուդմիլա Դենիսովային պաշտոնանկ անելու համար։ Միաժամանակ, նշվել են օմբուդսմենի չորս հնարավոր թեկնածուների անունները։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ին աշխատանքից ազատելու համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն հավաքվել են։

Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցությունը որոշել է աշխատանքից Դենիսովային ազատել պաշտոնից՝ ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Պատգամավորները կարծում են, որ Դենիսովայի «անհասկանալի կենտրոնացումը» զավթիչների սեռական հանցագործությունների վրա միայն «վնասել է Ուկրաինային»։

Իր հերթին, Դենիսովան նախօրեին ապօրինի է որակել իրեն պաշտոնանկ անելու նախաձեռնությունը:

Տաթև Ֆռանգյան