2021-ին 5,3 % տնտեսական աճ ունեցանք․ եկամտային մասը գերակատարել ենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։ Քննարկվում է բյուջե-2021-ի կատարողականը։ Մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2021 թվականին տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավելի եղավ,- այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  -5.3 տոկոս տնտեսական աճ ունեցանք: Ի սկզբանե նախատեսված էր 3.1 տոկոս: Ուզում եմ հիշեցնել նաև, թե 2021 թվականն ինչ միջաայրում ենք անցկացրել: Կարևոր է ընդգծել, որ մենք եկամտային մասը գերակատարել ենք 147 միլիարդ դրամով: Նկատի ունեմ, որ երբ 2020 թվականին ընդունվում էր 2021 թվականի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք այդ եկամտային մասից նախատեսվածից ավելի 147 միլիարդ դրամ ավելի եկամուտ ենք հավաքել»:

Վարչապետի խոսքով՝ եկամտային մասերի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք լրացուցիչ եկամուտներ են բերել: «Առաջին հերթին խոսքը պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որն այդ առումով մոտավորապես 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջե»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ միաժամանակ հարկային մասի նվազում է եղել` կապված եկամտային հարկի հետ:

«Ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ մենք ՀՆԱ-ի 22.7 տոկոսն արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Միջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25 տոկոսի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում 146 միլիարդ դրամի ԱԱՀ է վերադարձվել տնտեսվարողներին:

«Որպեսզի պատկերը ճիշտ լինի, ուզում եմ ցուցանիշը համեմատել 2017 թվականի հետ: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ: 2017 թվականի նկատմամբ 140 տոկոսով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021 թվականի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողներից որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: Սա նշանակում է, որ ԱԱՀ-ի գծով պարտքի խնդիրը լուծել ենք: Ուզում եմ շատ կարևոր մի բան հիշեցնել, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ 125 միլիարդ դրամի ԱԱՀ-ի դեբետի գումար է պարտք եղել կառավարությունը տնտեսվարողին»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: