Գյումրիում «Ամերիկյան թաղամաս» է կառուցվելու․ ներդրողը տարածքի հատկացման դիմում է ներկայացրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ծայրամասային Անի և Ավստրիական թաղամասերի մեջտեղում նոր թաղամաս կկառուցվի՝ ամերիկյան արվարձանային բնակավայրերի նմանությամբ։

Այն լինելու է էկոթաղամաս, նախատեսված է կառուցել կանադական կարկասային տեխնոլոգիայով, որով աշխարհում կառուցվում է առանձնատների մեծամասնություն։ Տները կառուցվելու են SIP վահանակներով (structural insulated panel – կառուցվածքային իզոլացված վահանակ), ինչն ապահովում է ամրություն, էներգախնայողություն, արագ կառուցապատում։ Այս մասին տեղեկանում ենք http://gyumri.info/կայէջից, որտեղ նաև մանրամասն տեղեկություններ կան օգտագործվող շինանյութի, կոնստրուկցիայի, սեյսմակայունության, անգամ գների մասին։ Կայքում նաև կառուցվելիք տների լուսանկարներն են հրապարակված։

Նշվում է, որ կառուցվելու են երեք տիպի տներ, իսկ կառուցապատումն իրականացնելու է «Վեսթ Հաուս» շինարարական ընկերությունը։

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, ներդրողը դիմել է քաղաքապետարան՝ տարածք հատկացնելու համար, իրենք էլ առաջարկել են Անի թաղամասի հարևանությամբ գտնվող տարածքը։

Ըստ ճարտարապետի՝ տարածքը դեռ հատկացված չէ, նախագիծը հաստատված չէ, ըստ էության, միայն առաջարկ է եղել։

Հենրիկ Գասպարյանը հավելեց, որ առայժմ պարզ չէ նաև՝ նոր թաղամասում առանձնատնե՞ր, թե՞ բազմաբնակարան շենքեր են լինելու, քանի որ նախագիծ դեռ չի ներկայացվել։ Կառուցապատողի կողմից նախագիծը ներկայացնելուց ու հաստատվելուց հետո միայն նոր մանրամասներ կհրապարակվեն։

Արմիկ Մովսիսյան