Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել․ Պեսկով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել․ երկիրն ունի և՛ փող, և՛ վճարելու պատրաստակամություն։ Այս մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դիրքորոշումը հայտնի է, դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել: Գումար կա և պատրաստակամություն կա վճարելու՝ թե՛ ռուբլով, թե՛ արժեթղթերի սեփականատերերի համար ավելի հարմար սխեմայով»,- ասել է նա:

Հարցին՝ արդյո՞ք ՌԴ եվրապարտատոմսեր պահողները կհամաձայնեն կուպոնների սխեմայով վճարումներին, որոնք նման են գազի դիմաց ռուսական ռուբլով վճարումներին, թե՞ կգերադասեն ՌԴ-ին դեֆոլտ հայտարարել, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է․ «Ֆինանսների նախարարությունը, մեր համապատասխան գերատեսչությունները քննարկումներ են ունենում։ Ամեն ինչ կախված կլինի այդ շփումներից»։

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը «Վեդոմոստի»-ին ասել էր, որ Մոսկվան նախատեսում է վճարումներ կատարել ռուսական եվրապարտատոմսերի սեփականատերերին՝ օգտագործելով ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման սխեմայի նման մեխանիզմը։ Դա անելու համար օտարերկրյա ներդրողներին անհրաժեշտ կլինի արժութային և ռուբլու հաշիվներ բացել ռուսական բանկում, նշել է հրատարակությունը։

Տաթև Ֆռանգյան