Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում դիտարկում է Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցը բարձրացնելու հնարավորությունը. Express

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

Բրիտանական Express-ը հայտնում է, որ Թուրքիան դիտարկում է Հյուսիսային Կիպրոսի անկախության կարգավիճակը սեղանին դնելու հարցը՝ որպես ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության բանակցությունների մաս։

Լրատվամիջոցը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության բարձրաստիճան աղբյուրը նախազգուշացրել է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից առաջ մղվող ընդլայնման ծրագրերը «երկար ժամանակ կպահանջեն»։

Հիմա էլ Թուրքիան Ստոկհոլմի և Հելսինկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով ավելի լայն բանակցություններում նոր հարց է ուզում առաջ քաշել՝ դիտարկելով դիվանագիտական ճգնաժամը որպես Կիպրոսի հարցի լուծման համար ճնշում գործադրելու միջոց:

Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ նա զանգահարել է Էրդողանին՝ խնդրելով, որ ՆԱՏՕ-ի բանակցություններում սեղանին դրվի պաշտոնապես չճանաչված հանրապետության կարգավիճակի հարցը։

«Ես գիտեմ, որ զանգն արվել է, և ես հասկանում եմ, որ նախագահ Թաթարը դրական պատասխան է ստացել: Ինչո՞ւ այս իրավիճակում չօգտագործել ցանկացած լծակ, որ կարող ենք: Հունաստանն ու Կիպրոսն օգտագործում են իրենց վետոն ԵՄ-ի վրա՝ կասեցնելու ցանկացած առաջընթաց, և ժամանակն է, որ այս անարդարությունը լուծվի»,- ասել է աղբյուրը։

Էմմա Չոբանյան