Ֆրանսիայի արտգործնախարարն Ուկրաինա է ժամանել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր ժամանել է Ուկրաինա։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում, փոխանցում է Korrespondent-ը։

«Հենց նոր ժամանեցի Ուկրաինա՝ հայտնելու Ֆրանսիայի աջակցությունը ուկրաինացի ժողովրդին»,- գրել է նա։

«Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր առաջին ուղևորությունն է կատարում Ուկրաինա՝ Կիև: Այս այցով նախարարը ցանկանում է ցույց տալ Ֆրանսիայի համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի հետ և նրա լիակատար վճռականությունը՝ ուժեղացնելու աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դիմաց՝ թե՛ հումանիտար, թե՛ ֆինանսական, և թե՛ պաշտպանական տեխնիկայի մատակարարման առումով»,- իր հերթին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Ուղևորության ընթացքում Կոլոննան նախատեսում է այցելել Բուչա, ինչպես նաև Ուկրաինայի իշխանություններին հանձնել քաղաքացիական անվտանգության սարքավորումներ (հրշեջ մեքենաներ և շտապօգնության մեքենաներ):

Բացի այդ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը բոլոր ոլորտներում, մասնավորապես, հացահատիկի և ձեթի արտահանման արգելափակման հարցը։ Հանդիպում է նախատեսված նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ավելի վաղ, հիշեցնենք, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Կլեման Բոնը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել 15 կամ 20 տարի։

Տաթև Ֆռանգյան