ՄԻՊ-ը 30 բուժաշխատողի շնորհակալագրեր է հանձնել

Լուրեր

15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Տոնի առթիվ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել շնորհակալագրերի և 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան «Հայրենիքի Պաշտպան» ՄԻՊ պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի հանրային կապերի բաժնից։

«Պաշտպանը ողջունեց հյուրերին՝ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ։ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ միջոցառման այսօրվա մասնակիցներից յուրաքանչյուրն իր կարևոր առաքելությունն է իրականացնում մեր պետականության ամրապնդման, զարգացման ու արժեվորման գործում։

Պաշտպանը շեշտեց, որ հայկական պետականության համար առկա ժամանակակից մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է բոլոր մասնագիտությունների ու հանրության բոլոր անդամներիի միասնությունն ու հետևողական աշխատանքը։

Քրիստիննե Գրիգորյանը Շնորհակալագրեր հանձնեց «Կենտրոնական կլինիկական» և «Կայազորային զինվորական» հոսպիտալների 30 բուժաշխատողների՝ Հայաստանի Հանրապետության ռազմական բժշկության ոլորտում հայրենանվեր և անձնուրաց ծառայության համար:

Պաշտպանի կողմից հանձնվեցին նաև 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան «Հայրենիքի Պաշտպան» ՄԻՊ պատվոգրեր՝

Գեղարքունիքի մարզի Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ուսուցիչ Մկրտիչ Ռուբենի Գայրանյանին և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Ազատ Մամիկոնի Ապրեսյանին՝ Ռազմագիտական դպրոցական կրթության ու զինված ուժերում ծառայության ավանդի համար.

Վահրամ Արթուրի Իվանյանին և Հայկ Վարուժանի Սարգսյանին,
Հայրենիքի պաշտպանության գործում բացառիկ խիզախության, անձնուրացության ու ծառայողական պարտքը գերազանց կատարելու համար.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ոլորտում բազմամյա ու սկզբունքային իրավապաշտպանական գործունեության համար.

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու, զինծառայողների իրավունքների պաշտպանության գործում դրսևորած անձնական նվիրումի և պատասխանատվության համար

Պատվոգրեր հանձնվեցին նաև Պաշտպանի աշխատակազմի՝
Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանին և
Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Համլետ Հարությունյանին։
Շնորհակալագրեր ստացան հետևյալ բուժաշխատողները.

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝

1. Կրծքային վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մնացական Խաչատուրյան
2. Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գոհար Ծատուրյան
3. Վերակենդանացման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Գրիգորյան
4. Բժշկական մասի առաջատար թերապևտ, փոխգնդապետ Մարգարիտա Սարգսյան
5. Թերապիայի բաժանմունքի պետ, փոխգնդապետ ԼուսինեՊետրոսյան
6. Նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հասմիկ Թունյան
7. Ուռոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Արմեն Սարգսյան
8. Ընդունման բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Մանուշ Բաբաջանյան
9. Թերապիայի բաժանմունքի օրդինատոր, մայոր Գայանե Մխոյան
10. ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Նարինե Մարտիրոսյան
11. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի պետ, մայոր Իշխան Գալստյան
12. Նեյրովիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Կառլեն Ազատյան
13. Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, Արտակ մայոր Բայադյան
14. Անզգայացման բաժանմունքի օրդինատոր, մայոր Անահիտ
Գալստյան
15. Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի կենսաքիմիական լաբորատորիայի ավագ բժիշկ-լաբորանտ, մայոր Արմինե Գուլոյան
16. Վերակենդանացման բաժանմունքի օրդինատոր, կապիտան Նաիրի Աղասարյան
17. Անոթային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր, կապիտան Էդգար Հովսեփյան
18. Նյարդաբանական բաժանմունքի օրդինատոր, կապիտան Գայանե Գևորգյան
19. Ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր, կապիտան Հայկ Մարգարյան
20. Արյան պահեստավորման և փոխներարկման բաժանմունքի օրդինատոր, կապիտան Աշխեն Մարտիրոսյան
21. Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի պետ, մայոր Համլետ Ղորխմազյան
22. Վնասվածքաբանական բաժանմունքի օրդինատոր, կապիտան Հայկ Գրիգորյան

«Կայազորային զինվորական» հոսպիտալ.
1. Ընդունման բաժանմունքի պետ մայոր Վարդիկ Ամիրխանյան
2. Վիրաբուժական բաժանմունքի պետ մայոր Միքայել Սամսոնյան
3. Հատուկ դեպքերի բաժանմունքի պետ մայոր Երանիկ Համբարձումյան
4. Թերապևտիկ բաժանմունքի պետ մայոր Նելլի Օհանյան
5. Անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի պետ մայոր Սամվել Ստեփանյան
6. Հոգեբուժական բաժանմունքի պետ մայոր Սամվել Սարդարյան
7. Լաբորատոր ախտորոշման բաժանմունքի պետ մայոր Նաիրա Ղուլինյան
8. Վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր մայոր Վլադիմիր Ադամյան»,- ասված է հաղորդագրության մեջ։