Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակցել են Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին:

Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, միջոցառումները մեկնարկել են Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը:

«Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Այցի շրջանակներում Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել նաև Դրոյի (Դրաստամատ Կանայան) գերեզմանին, ինչպես նաև այցելել զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին»,- ասված է հաղորդագրության մեջ: