«Դիվանագիտական դաշտում մեր արխայինությունը, պարապությունը մեզ կտանի ձախողման»․ ապոլիտիկ զրույց Արմեն Զաքարյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը: Նրա կարծիքով՝ մենք այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, երբ նախորդ՝ 1990-ական թվականներին գոյություն ունեցող աշխարհակարգն այլևս գոյություն չունի, իսկ նորն առայժմ չի ձևավորվել: Իրավիճակը, ըստ ՔԴԵԴ-ի տնօրենի, լի է անորոշություններով, գործընթացի մասնակիցները շատ են, նրանց հավակնությունները՝ բազմազան:

Արմեն Զաքարյանը համոզված է, որ մի պետության՝ մյուսի նկատմամբ առավելության հասնելու սկզբնական խթանը տալիս է կրթությունը, որն իր հետևից տանում են գիտությունը, տեխնոլոգիաները, տնտեսությունը և ռազմական ոլորտը: Համաշխարհային հարստության տեղաբաշխումը, ըստ այդմ, տեղի է ունենում հենց այդ գործոնների ազդեցության տակ: Այդ շղթայի որոշիչ օղակն այսօր սպառազինությունն է՝ հաշվի առնելով, որ, ՔԴԵԴ-ի տնօրենի կարծիքով, բռնության մակարդակն աշխարհում պահպանվելու է, քանի դեռ չեն ձևավորվել խաղի նոր կանոններ:

Նոր աշխարհակարգն ամրագրվելու է միջազգային իրավունքի նորմերով: Թե որոնք են այդ նորմերը լինելու, և երբ են դրանք բյուրեղանալու, հաղորդման հյուրը դժվարանում է ասել: Նա ուշադրություն է հրավիրում այն մարտահրավերների վրա, որոնք այս ցնցումնային իրավիճակում կանգնած են Հայաստանի առջև: Դա, նախևառաջ, անվտանգությունն է, որը պետք է ապահովվի նաև դիվանագիտական խողովակներով: Երկրորդը, նրա կարծիքով, կրթությունն է, որտեղ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ:

Մանրամասները՝ տեսանյութում: