Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիայից և Ֆինլանդիայից սպասում են Թուրքիայի պահանջների կատարման կոնկրետ քայլերի

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը պետք է ենթադրի վճռական քայլեր ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում Ռումինիայի և Լեհաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո, գրում է «Անադոլու»-ն։

Նրա խոսքով՝ արագ փոփոխվող աշխարհում ահաբեկչությունն «ամենալուրջ ասիմետրիկ սպառնալիքն է ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների համար», և այդ գործոնը պետք է հաշվի առնել։

«2022 թվականը միակն է ՆԱՏՕ-ի պատմության մեջ, երբ ռազմաքաղաքական դաշինքի միանգամից երեք գագաթնաժողովներ կանցկացվեն։ Նույնիսկ այս հանգամանքը ցույց է տալիս այն ժամանակաշրջանի ռազմավարական նշանակությունը, որում մենք գտնվում ենք»,- հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Նա կրկին խոսել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների հարցով Անկարայի դիրքորոշման մասին։

«Մենք շատ պարզ և հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս հարցում։ Սկանդինավյան երկու երկրներն էլ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Ըստ նրա՝ Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է արձագանք ահաբեկիչների հետ համագործակցությունից հրաժարվելու Անկարայի պահանջներին։

«Սպասում ենք կոնկրետ քայլեր։ Հույսերը, թե ժամանակի ընթացքում Թուրքիայի դիրքորոշումը կփոխվի և նրան հնարավոր կլինի համոզել, զուր են»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի մյուս երկրները քայլեր կձեռնարկեն, որոնք Ստոկհոլմին և Հելսինկիին կստիպեն գնալ Անկարայի անվտանգային մտահոգությունների լուծումների։

Էմմա Չոբանյան