Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Շվեդիան և Ֆինլանդիան դժվար թե դաշինքի անդամության թեկնածուի կարգավիճակ ստանան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան և Ֆինլանդիան դժվար թե դառնան ՆԱՏՕ-ի անդամության թեկնածուներ դաշինքի առաջիկա գագաթնաժողովին, եթե չկատարեն Թուրքիայի պահանջները։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, պետք է լուծել այն։ Միշտ այդպես է արվել»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան, որպես հրավիրյալ երկրներ, կարող են մասնակցել Մադրիդում հունիսի 28-30-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նա, սակայն, նշել է, որ Ստոկհոլմի և Հելսինկիի համար դժվար կլինի ստանալ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ, եթե չկատարեն Թուրքիայի պահանջները մինչև հունիսի 28-ը։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ այդ երկրներին մեղադրելով «քուրդ ահաբեկիչներին աջակցելու» մեջ։ Դաշինքին անդամությանը համաձայնություն տալու դիմաց Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել այդ երկրներին։

Էմմա Չոբանյան