Հիմնանորոգվում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը:

«1981 թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր:

«Նախագծումը սկսվել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին»,- նշել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Այս նախագիծը հետագայում արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Տարիների ընթացքում, սակայն, տարածքը դարձավ քաղաքի լքված անկյուններից մեկը: Սրճարանը փակվեց, գետնանցումից օգտվում են քչերը, իսկ երեկոյան այստեղ գիշերում են անօթևանները:

«Եթե նույնիսկ 2 տարով կառույցն անուշադրության է մատնվում, բնականաբար, սկսում է քայքայվել, ջրի հոսքերի հետևանքով՝ վնասվել: Յուրաքանչյուր կառույց ամենօրյա ուշադրության կարիք ունի»,- ընդգծում է Մկրտիչ Մինասյանը:
Քաղաքի ճարտարապետական կարևոր այս կառույցի պահպանման համար Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է:

«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսիչ է անցկացվելու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ»,- ասված է հաղորդագրությունում: