Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ընդդեմ Թուրքիայի նոր ռազմական հարձակման ծրագրերի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական ներխուժում իր տարածք կդիտարկի որպես «ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն», գրում է Reuters-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Անկարան շուտով անվտանգ գոտիներ կստեղծի իր հարավային սահմաններից 30 կմ այն կողմ՝ պայքարելու, իր բնորոշմամբ, ահաբեկչական սպառնալիքների դեմ՝ ակնարկելով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված խմբավորումներին։

Անկարան 2016 թվականից Սիրիայի հյուսիսում արդեն իսկ երեք գործողություն է իրականացրել՝ հիմնականում թիրախավորելով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդական YPG-ին: Դամասկոսն այս գործողությունները դիտարկում է որպես երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում։

Մայիսի 26-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ Թուրքիայի գործողությունները որակելով որպես անօրինական:

«Դրանք հավասարազոր են նրան, ինչը կարելի է բնութագրել որպես ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան