Moody’s-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 2022 և 2023 թվականների համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է 2022 և 2023 թվականների համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները՝ նշելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Չինաստանում կարանտինային սահմանափակումները սրում են մատակարարման շղթաներում առկա խնդիրները և բարձրացնում գնաճը, փոխանցում է Ինտերֆաքսը։

G-20 երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումն ընթացիկ տարում վատթարացել է մինչև 3,1%՝ մարտին սպասվող 3,6%-ից, իսկ հաջորդ տարվա 3%-ից մինչև 2,9%: 2022 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կնվազի 7%-ով, իսկ 2023 թվականին՝ 3%-ով: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները, մարտի համեմատ, չեն փոխվել։

«Այս պահին մենք G-20-ի երկրներից ոչ մեկի համար, բացառությամբ՝ Ռուսաստանի, անկում չենք կանխատեսում 2022 և 2023 թվականների համար։ Այնուամենայնիվ, շատ ռիսկային գործոններ կան, որոնք կարող են թուլացնել համաշխարհային աճը, ներառյալ՝ մատակարարման շղթայի երկարատև խնդիրները և Չինաստանում տնտեսական ակտիվության սպասվածից ավելի մեծ դանդաղումը»,- ասել է Moody’s-ի ավագ փոխնախագահ Մադհավի Բոքիլը:

«Ագրեսիվ դրամավարկային խստացումը, երկարաժամկետ գնաճային սպասումի մտավախությունների ֆոնին, կարող է լինել նաև ռեցեսիայի կատալիզատոր»,- հավելել է Բոքիլը:

Զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2022 թվականին 3,2%-ից իջեցվել է մինչև 2,6%, զարգացող շուկաների համար՝ 4,2%-ից մինչև 3,8%։

Moody’s-ը նվազեցրել է ընթացիկ տարվա Չինաստանի տնտեսության աճի իր կանխատեսումը՝ 5,2%-ից մինչև 4,5%, իսկ 2023-ի կանխատեսումը 5,1%-ից բարելավել է մինչև 5,3%:

ԱՄՆ-ում 2022 թվականին ակնկալվում է 2,8% տնտեսական աճ, իսկ 2023 թվականին՝ 2,3% (նախկինում՝ 3,7% և 2,5%), եվրոգոտում՝ 2,5% և 2,3% (նախկինում 2,8% և 2,2%), Ճապոնիայում՝ 2,4% և 1,2% (նախկինում՝ 2,9% և 1,4%), Մեծ Բրիտանիայում՝ 2,8% և 1% (նախկինում՝ 2,8% և 1,4%)։

Moody’s-ը նաև իջեցրել է ընթացիկ տարվա Հնդկաստանի տնտեսության վերականգնման կանխատեսումը՝ 9,1%-ից մինչև 8,8%:

Տաթև Ֆռանգյան