ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ստեղծել են միջազգային թիմ՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունները հետաքննելու համար

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հայտարարել են վայրագությունների հետ կապված հանցագործությունների դեմ խորհրդատվական խմբի (ACA) ձևավորման մասին, որը կհամակարգի ջանքերը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների համար, գրում է BBC -ի ռուսական ծառայությունը:

ACA-ի հիմնական առաքելությունն է լինելու աջակցել Ուկրաինայի գլխավոր դատախազության աշխատանքին Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից կատարված հանցագործությունների փաստագրման, պահպանման և վերլուծության գործում՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Խորհրդատվական խմբի քրեական փորձագետների մեծ մասը լինելու է Լեհաստանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Շատ կարևոր է ապահովել, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում չհրահրված ռազմական ագրեսիայի ժամանակ կատարված սարսափելի վայրագությունների համար, պատասխանատվության ենթարկվեն: Պատերազմական հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ», – ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը:

2022 թվականի մայիսի 23-ին Կիևի Սոլոմենսկի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Սումիի մարզում քաղաքացիական անձի սպանության մեջ մեղադրվող գերի սերժանտ Վադիմ Շիշիմարինին։

Նա առաջին ռուս զինվորն է, որը հայտնվել է ուկրաինական դատարանի առաջ՝ ներխուժման սկսվելուց ի վեր։

 

Տաթև Ֆռանգյան