Պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել՝ պատերազմ կարող է բռնկվել․ Արևմուտքը դա գիտի՝ կայունացնող պրոցես է տանում․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Իրականում որտե՞ղ է այս պահին որոշվում Ղարաբաղի ճակատագիրը, Բրյուսելո՞ւմ, թե՞ Մինսկի խմբում է հանգուցալուծումը տրվելու։ Բաքվի 5 կետերին ի պատասխան՝ ՀՀ-ն դիմել էր Մինսկի խմբին՝ միջնորդելու Ադրբեջանի հետ բանակցելիս։ Սակայն համանախագահ պետություններ ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ուկրաինական պատերազմով պայմանավորված, ապահարզան տվեցին, և դե ֆակտո չի գործում խումբը։ Արդյո՞ք ԵՄ-ի բրյուսելյան հարթակն է փոխարինում Մինսկի խմբին, թե՞ պետք է ակնկալել, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշվելու է Մինսկի խմբում։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ի հարցազրույցում կարծիք է հայտնում, որ Բրյուսելում չէ, որ որոշվում է Ղարաբաղի ճակատագիրը, այլ բան է՝ Բրյուսելում, գուցե, խթանվի պրոցես, որը կտեղափոխվի Մինսկի խումբ։

«Ինչո՞ւ մենք ունենք Բրյուսել, և ոչ, օրինակ, Մինսկի խումբ․ պատերազմից հետո Մինսկի խմբի գործունեության վերսկսման խոչընդոտներ հարուցել էին Ադրբեջանը, որ պնդում էր՝ Մինսկի խումբն անելիք չունի, ինքը խնդիրը լուծել է, և Մոսկվան, որը գտնում էր, որ Մինսկի խմբի օրակարգում ԼՂ-ի կարգավիճակը պիտի տեղափոխվի ապագա։ Ուկրաինայի պատերազմը շատ ավելի ֆունդամենտալ ձևով սառեցրեց Մինսկի խմբին, և անհնարինություն է առաջացել խնդիրն այնտեղ քննարկելու»,- ասում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Ըստ նրա՝ Արևմուտքը հասկանում է, որ այս իրավիճակը երկար պահպանել հնարավոր չէ՝ վտանգավոր է, որովհետև տեղում շատ պայթյունավտանգ իրավիճակներ են առաջանում, որոնք կարող են վերաբռնկել պատերազմը, և պետք է պրոցես գնա։ Արևմուտքի այսօրվա միջնորդությունը, Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, կայունացնող ազդեցություն է ունենում տարածաշրջանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան