Ստոկհոլմը չի ֆինանսավորում ահաբեկչական կազմակերպություններին․ Շվեդիայի վարչապետը պատասխանել է Թուրքիայի մեղադրանքներին

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստոկհոլմը չի ֆինանսավորում և չի զինում ահաբեկչական կազմակերպություններին։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը՝ ի պատասխան Թուրքիայի այն հայտարարություններին, թե երկիրը, իբր, ահաբեկչական կազմակերպությունների օջախ է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը՝ այս երկրներին մեղադրելով Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին և Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին ապաստան տալու համար, որոնց Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

«Իհարկե, մենք ոչ մի գումար կամ զենք չենք ուղարկում ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է Անդերսոնը Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։

Այսօր նաև Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներն Անկարայում հանդիպում են Թուրքիայի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը։

Հավելենք, որ օրերս Թուրքիան հրապարակել էր դաշինքին Շվեդիայի անդամակցությանը համաձայնություն տալու դիմաց Ստոկհոլմին ուղղված պահանջները։

Էմմա Չոբանյան