Մինչև այս պահը չենք արձանագրել, որ ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ․ Փաշինյան․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Անկլավների հարցը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը չի քննարկվել։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լուրերին, թե Բրյուսելում անկլավների փոխանակման հարց է քննարկվել։

«Անկլավների հարց չի քննարկվել Բրյուսելում, բայց Ադրբեջանն ակնարկով կամ ուղիղ ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է այդ հարցը։ Մենք ասել ենք, որ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ գոյություն ունեն, բայց արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է:

Նրա խոսքով` Hարցերը լրացուցիչ դրամատիզացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք արդեն իսկ դրամատիկ ենք։ Այո, Ադրբեջանն անկլավների հարց բարձրացնում է, սակայն հայկական կողմը հստակ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը` հավելելով, որ սահմանազատման գործընթացը սկսվել է։

Նա վստահեցրեց, թե որևէ մեկը չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ–որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, և եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա հանրությանը տեղյակ կպահեն։

Մանրամասները՝ տեսանյութում: