Զելենսկին հայտարարել է, որ միասնական Արևմուտք գոյություն չունի

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ այսօր միասնական Արևմուտք գոյություն չունի, գրում է «Ինտերֆաքսի» ուկրաինական ծառայությունը։

«Կա՞, արդյոք, միասնություն եվրոպական մայրցամաքում Ուկրաինայի ապագայի վերաբերյալ։ Նայեք Ֆինլանդիային և Շվեդիային․ նրանք որոշել են միանալ ՆԱՏՕ-ին։ Ռուսաստանը մղեց Ուկրաինային ՆԱՏՕ, իսկ հետ Ուկրաինայում պատերազմով ՆԱՏՕ մղեց Շվեդիային ու Ֆինլանդիային։ Կա՞, արդյոք, միասնություն Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Ո՛չ։ Այսինքն՝ կա՞ ուժեղ, միասնական Արևմուտք։ Ո՛չ»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում։

Խոսելով Արևմուտքի պատժամիջոցների մասին՝ Զելենսկին նշել է, որ հասել են 6-րդ փաթեթին։

«Բոլորն ասում են ՝ 6-րդ փաթեթ, նավթի էմբարգո։ Այդ ընթացքում Ռուսաստանը կվաստակի 200 միլիարդ դոլար, նրանք կարող են գնել ցանկացած զենք։ 6-րդ փաթեթն իրականացվե՞լ է։ Ո՛չ, Հունգարիային ինչ-որ բան չի համապատասխանում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Էմմա Չոբանյան