Նիդերլանդների վարչապետը նշել է, թե երբ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ ԵՄ-ն համաձայնության կգա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հույս է հայտնել, որ ԵՄ-ն ռուսական նավթի մատակարարումների էմբարգոյի շուրջ համաձայնության կգա մայիսի 30-31-ին նախանշված գագաթնաժողովում, գուցե նաև՝ հանդիպումից հետո հնարավորինս արագ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ արագ ենք արձագանքել ուկրաինական ճգնաժամին ու սահմանել պատժամիջոցների մի շարք փաթեթներ։ Սակայն կան անհանգստություններ նավթի հետ կապված պատժամիջոցների մասով։ Հուսով եմ՝ կկարողանանք համաձայնության գալ երկուշաբթի կամ երեքշաբթի, երբ տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը կամ հանդիպումից հետո, որքան հնարավոր է՝ շուտ»,-ասել է Ռյուտեն Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում։

Հավելենք, որ նախօրեին էլ Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական նավթի մատակարարումների՝ ԵՄ-ի էմբարգոյի հարցում Հունգարիայի վետոն կարող է հաղթահարվել մոտ օրերս։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը գրավոր փոխանցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որ իր երկիրը չի կարող աջակցել պատժամիջոցներին, քանի դեռ Բուդապեշտին ավելի շատ ֆինանսական միջոցներ չեն տրամադրել ռուսական նավթից հրաժարվելու դեպքում օգնության համար։

Էմմա Չոբանյան