Բրիտանիայի իշխանությունները թույլ են տվել Աբրամովիչին վաճառել «Չելսին»

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին թույլատրել են վաճառել Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ակումբը 4,25 մլրդ ֆունտով պետք է գնի ամերիկացի ներդրող Թոդ Բոլիի գլխավորած կոնսորցիումը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ տրամադրել է լիցենզիա, որը թույլ է տալիս վաճառքը, քանի որ գոհ է եղել, որ գործարքի նշված պայմանները ֆինանսական օգուտ չեն բերելու Աբրամովիչին կամ պատժամիջոցների տակ գտնվող որևէ այլ անձի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» վաճառքը պետք է տեղի ունենա մինչև մայիսի վերջ, հակառակ դեպքում՝ ակումբը կտուգանվի Պրեմիեր լիգայի կողմից, մասնավորապես, հաջորդ մրցաշրջանում չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը։

Ռոման Աբրամովիչը Պուտինի հետ մտերիմ ռուս օլիգարխների ցուցակում է, որոնք պատժամիջոցների տակ են հայտնվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Տաթև Ֆռանգյան