Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի՝ որպես Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Կողմերի 26-րդ կոնֆերանսի նախագահող երկրի, տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանին և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին․ տեղեկացնում են փոխվարչապետի աշխատակազմից։

«Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է կլիմայի փոփոխության դեմ համաշխարհային պայքարին միացած Հայաստանի Հանրապետության գործողություններն ու միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել է առաջիկա գործողությունների պլանին՝ ընդգծելով, որ տնտեսության «կանաչ վերականգնումը» խրախուսելու նպատակով էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը հասցնել 15%-ի։ «Այս տեսանկյունից Կառավարության առաջնահերթություններից է նաև կանաչ և կայուն կենսակերպի խթանումը և անցումը էլեկտրական շարժունակությանը»,- տեղեկացրել է փոխվարչապետը։

Դեսպան Դեյվիդ Մորանը բարձր է գնահատել համաշխարհային պայքարին միացած Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Հայաստանի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդն իր ձևաչափով և ներառականությամբ լավագույն օրինակներից է։

Հանդիպմանը հաջորդել է Խորհրդի նիստը։

Դիմելով ներկաներին՝ փոխվարչապետը նշել է, որ կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, և որևէ առանձին պետություն չի կարող դրան միայնակ դիմակայել՝ այդ համատեքստում կարևորելով ուժերի և ջանքերի մեկտեղումը։ «Հայաստանը անհրաժեշտ է համարում համաշխարհային միասնական արձագանք ցուցաբերել կլիմայի փոփոխության մարտահրավերներին և վերահաստատում է դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման հանձնառությունը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կլիմայական հավակնոտ օրակարգ և բավականաչափ ներուժ՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու և այդ համալիր ծրագրի բոլոր ուղղություններով տեսանելի ապագայում լուրջ արդյունքներ արձանագրելու համար։

Փոխվարչապետի, դեսպան Դեյվիդ Մորանի և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ողջույնի խոսքերին հաջորդել է օրակարգային հարցերի քննարկումը։ Մասնավորապես ներկայացվել են Կոնվենցիայի ներքո միջազգային աջակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները, «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագիրը, Հայաստանում կլիմայի փոփոխության և դեռահասների մասնակցության վերաբերյալ «Գիտելիքի, վերաբերմունքի, փորձառության և վարքագծի» հետազոտության արդյունքները, անդրադարձ է կատարվել նաև ֆիսկալ որոշումների կայացման գործընթացում կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ինտեգրմանը։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին Կառավարությունը հաստատել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2021-2030թթ․ համար՝ սահմանելով մի շարք հավակնոտ թիրախներ, որոնց իրականացման համար կարևոր դերակատարում ունի այդ գործողությունները համակարգող միջգերատեսչական խորհուրդը: Դրանց շարքում են՝ մինչև 2030թ-ը 1990թ-ի նկատմամբ ջերմոցային գազերի արտանետումների 40%-ով նվազեցումը, Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումը, զանգվածային անտառապատումը և այլն: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման քաղաքականություն։ Այս նպատակով Կառավարությունը 2021թ․-ի մայիսին հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025թթ․ միջոցառումների ցանկը, որոնք միտված են բացահայտելու, լուծելու ու վերանայելու հարմարվողականության փոփոխվող կարիքները՝ նպաստելով հարմարվողականության բաղադրիչի ներառմանը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականությունների մշակման և ֆինանսական պլանավորման գործընթացներում»