Անկարան ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց պետք է բարձրացնի, եթե Թուրքիայի պահանջները չկատարվեն․ էրդողանի դաշնակից

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն պետք է կատարի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հետ կապված Թուրքիայի պահանջները, հակառակ դեպքում Անկարան կբարձրացնի կազմակերպությունից դուրս գալու հարցը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դաշնակից, «Ազգայնական շարժում» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Դևլեթ Բահչելին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Ստոկհոլմի և Հելսինկիի դիմումների հետ կապված իրավիճակը՝ թուրք գործիչը պաշտպանել է Անկարայի պաշտոնական դիրքորոշումը, որը մի շարք պահանջներ է առաջադրում Սկանդինավյան երկրների հայտերի հաստատման համար։ Բահչելին պահանջել է կատարել այդ պայմանները՝ հայտարարելով, որ Թուրքիան տարբերակներ ունի, նա անօգնական չէ։

«Նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է օրակարգ մտնի՝ որպես այլընտրանքային տարբերակ, եթե հանգամանքները դառնան անլուծելի»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը ՆԱՏՕ-ին մեղադրել է Թուրքիայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար և առաջարկել այլընտրանք ստեղծել Հյուսիսատլանտյան դաշինքին թյուրքական և իսլամական երկրների համար։

Բահչելին հայտարարել է, թե «Ստոկհոլմը ֆինանսավորում է ահաբեկչությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) միջոցով և նրան ցուցաբերում ռազմական օգնություն»։ Բացի այդ, պատգամավորը Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրել է Թուրքիայի ներկայիս կառավարության ընդդիմությանը՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը աջակցելու մեջ։

«Ինչպե՞ս կարող է Շվեդիան այժմ անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպե՞ս է ազգն ընդունելու այս նվաստացումը»,- հայտարարել է Բահչելին։

Տաթև Ֆռանգյան