Բրյուսելում փակվեց միջանցքի հարցը․ Միշելը հաստատեց՝ ապաշրջափակումը ՀՀ-ի սուվերենության ներքո է տեղի ունենալու․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել հայտարարությունից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում չկար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ նշում։ Շառլ Միշելն ընդգծել էր․ «Անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»։

Ընդդիմադիրներն ասում են՝ քանի որ չի շեշտված «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը, նշանակում է՝ իշխանությունը կարգավիճակի հարց չի բարձրացրել։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադառնալով բուն հայտարարությանը, երկու արձանագրում է առանձնացնում․ «ՀՀ-ի համար երկու շատ կարևոր արձանագրում կա․ ես կարող եմ գուշակել, որ Դուք գիտակցում եք, որ մեկը վերաբերում է միջանցքի հարցի փակմանը, ինչի մեջ ես ավելի քան վստահ եմ։ Խոսքը գնում է տարբեր ճանապարհների մասին, որոնք ունենալու են նույն տրամաբանությանը, ինչը մեզ համար օրակարգային հարց էր։ Այսինքն՝ միջանցքային տրամաբանությունը մերժված է այստեղ, և խոսքը գնալու է ճանապարհների մասին, որի մասով համաձայնեցվելու են տուրքերի, անվտանգության հարցերը, որոնք կարգավորվելու են։ ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ խոսքը գնում է ապաշրջափակման մասին, և մեր պնդումը, որ միջանցք չի լինելու, վերահաստատվեց Շառլ Միշելի հայտարարությամբ»։

Երևանի համար Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ձևաչափը, ըստ Սոնա Ղազարյանի, ԵԱՀԿ Մինսկի խումբն է մնում։ Իսկ Բրյուսելի հանդիպումից հետո Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ալիևի կողմից «միջանցք» բառի օգտագործումը ՀՀ իշխող ուժը ներկայացնող պատգամավորը որակում է իբրև Ադրբեջանի ներքին լսարանին ուղղված հայտարարություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան