ՀՀԿ-ն ժամանակավոր դադար է վերցրել. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը կարծես հանգուցալուծման նախանշաններ է ցույց տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Այնուհետեւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե մայիսի 8-ին իրենք ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու են դառնալ ՀՀ վարչապետ: Ասել է, թե ՀՀԿ-ն մտադրվել է քվեարկել վարչապետի համաժողովրդական թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

Եթե անկեղծ լինենք` շատերը չեն հավատում, որ ՀՀԿ-ն հեշտ ու հանգիստ կհանձնի իշխանությունը: Կասկածներ կան, որ ընդդիմությանը չի հաջողվի հավաքել պատգամավորների 1/3-ի՝ 35 հոգու ստորագրությունը՝ Փաշինյանին կրկին վարչապետի պաշտոնում առաջադրելու համար: Ճիշտ է` երեկ հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը: Եւ Գ. Ծառուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը կաջակցի եւ կողմ կքվեարկի Փաշինյանին: Ծառուկյանի խոսնակն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե աջակցությունը ենթադրում է նաեւ օգնել վարչապետի առաջադրման հարցում ստորագրություններ ապահովելով: Սակայն համառ կասկածներ կան, որ վերջին պահին 35 ստորագրությունները չեն հավաքվի. ՀՀԿ-ն հազիվ թե իր մեջ գտնի կամք՝ իշխանությունն անցնցում հանձնելու համար: Ուստի կփորձեն ձգել եւս մի կարճ ժամանակ` դիմելով տարբեր սադրանքների: Իսկ այդ ընթացքում բացատրական աշխատանքներից հետո Փաշինյանին առաջադրելու պատրաստ պատգամավորներից ոմանք մի քանի օրով անհետ կկորչեն, կամ պարզապես կհեռանան երկրից՝ ոմանք խրոնիկ լուծի կամ ցիստիտի դեմ արտերկրում վիրահատվելու համար, ոմանք կմեկնեն գերտերությունների աշխարհաքաղաքական խնդիրները կարգավորելու:

Բայց պետք է արձանագրենք. սրանով ներքաղաքական ճգնաժամը չի լուծվի, այլ ավելի կխորանա. համաժողովրդական ալիքը նոր թափով կբարձրանա` այս անգամ մինչեւ վերջ սրբել-տանելու իշխանությանը: Տա Աստված, այս հոռետեսական կանխատեսումները չիրականանան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: