«Իսկ ո՞ւր էին այդ ՀՀԿ-ականները, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց 5 շրջանները հանձնելու մասին ու եղավ «Սասնա ծռերը»»․ Վահան Բադասյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արցախից այս օրերին Երևան եկած արցախյան պատերազմի նախկին  հրամանատար Վահան Բադասանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ երեկվա նիստում ՀՀԿ պատգամավորների՝ Արցախի առթիվ սրված լարվածության և հնարավոր վտանգների մասին հայտարարություններին, ասաց, որ չկա նման լարվածություն գոնե մինչև այս պահը։

«Եթե նույնիսկ կան կուտակումներ, իրենք պետք է ցուցաբերեն գոնե քիչ հայրենասիրություն, որ երկիրը ցնցումների չգնա ու չկործանվի, նրանք պետք է անմիջապես սահուն կերպով հանձնեն իշխանությունը, քանզի արդեն ավարտված է իրենց իշխանությունը»,- ասաց Բադասյանը։

Ըստ նրա՝ վարչապետի ընտրության երեկվա նիստում ՀՀԿ-ականները անցան դավաճանության սահմանը։ «Նրանք հստակ մեսիջ ուղարկեցին, որ մեր վիճակը հիմա այնպիսին է, որ շուտափույթ հավաքվեք, սիրելի ադրբեջանցիներ, և հարձակվեք Արցախի վրա։ Սա դավաճանության ամենավերջին ստադիան է»,- հայտարարեց Բադասյանը՝ հավելելով, որ նման պահվածքի համար ՀՀԿ-ն պետք է պատասխան տա։

Անդրադառնալով հողեր զիջելու առթիվ Նիկոլ Փաշինյանին ուղղված ՀՀԿ-ականների մեղադրանքներին, Բադասյանը հիշեցրեց․ «Բայց չէ՞ որ այդ նույն տարվա մեջ՝ 2001-ին Քի Վեստում Ռոբերտ Քոչարյանը խայտառակ ակտ էր ստորագրել, դրանից հետո եղան Մադրիդյան խայտառակ սկզբունքները։ Չէ՞ որ նրանք ծնունդով արցախցի, արցախյան մարտերով անցած մարդիկ են, որոնց նկարները, իբրև ազգային հերոսներ, կան դասագրքերում։ Ինչո՞ւ նույն ՀՀԿ-ականների լեզուները չպտտվեց ասելու՝ պարոն Սերժ Սարգսյան, կամ Ռոբերտ Քոչարյանին՝ ինչո՞ւ եք պատրաստվում այդ հողերը հանձնել»։

Վահան Բադասյանը նաև հիշեցրեց «Սասնա ծռերի» պատճառի մասին․ «Ինչո՞ւ եղավ Սասնա ծռերի ապստամբությունը, չէ՞ որ Սերժ Սարգսյանն ասեց՝ այո, մենք պետք է զիջենք 5 շրջանները։ Այդ ժամանակ ուր էին այս մարդիկ, ինչո՞ւ հարցեր չէին տալիս։ Չկային։ Իսկ հիմա պետք է մատի փաթաթա՞ն սարքեն Նիկոլ Փաշինյանի ասածը, որը ոչ մի պատասխանատվություն չուներ այն ժամանակ»։

Նախկին հրամանատարը նաև հայտարարեց, որ ով ուզում է լինի վարչապետը, չի կարող այդ հողերը զիջել։ «Հողը զիջելը հենց էնպես չի։ Մարդիկ 18 տարի առաջ ստորագրել էին, բա ինչու չկարողացան զիջել։ Հո էնպես չի, որ իրենք խաբել էին, ստարգրել էին, որ չհանձնեն։ Մարդիկ կային, որ չէին թողնում հանձնեն։ Վերջապես կա Արցախի ժողովուրդ, որը դեռ իր խոսքը չի ասել։ Բա որ Արցախի ժողովուրդը վեր կենա, հող հանձնողների վերջը ի՞նչ կլինի»,-հայտարարեց Բադասյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ականների հարցապնդումները ոչ պետական մտածելակերպի արդյուք ու դավաճանություն է համարում։  

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ Վահան Բադասյանի հարցազրույցում։

Մարինե Խառատյան