ՌԴ-ի կողմից գրավված Ուկրաինայի Խերսոնի մարզում երկարժութային գոտի է սահմանվել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Այսօրվանից ՌԴ-ի կողմից գրավված Ուկրաինայի Խերսոնի մարզում երկարժութային գոտի է մտցվել, գրիվնայի հետ միասին կօգտագործվի նաև ռուսական ռուբլին։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։

«Այսօր կհրապարակվի հրամանագիր, որն օրինականացնում է Խերսոնի մարզում երկարժույթի շրջանառության ներդրումը, ինչը նշանակում է, որ բոլոր առևտրականները նախ իրավունք ունեն, այնուհետև պարտավոր կլինեն գնային պիտակները փակցնել երկու արժույթով՝ գրիվնայով և ռուսական ռուբլով»,- ասել է Սալդոն։

Փոխարժեքը կսահմանվի 2 ռուբլի՝ 1 գրիվնայի դիմաց, հայտնել է վարչակազմի ղեկավարը։ Սա մոտավորապես համապատասխանում է գրիվնայի նկատմամբ ռուբլու փոխարժեքին, որը սահմանել է Ռուսաստանի Կենտրոնական բանկը։

Սալդոն նաև հայտարարել է, որ մոտ ապագայում Խերսոնում կբացվի ռուսական բանկերից մեկի առաջին մասնաճյուղը, որը կսկսի հաշիվներ բացելու համար դիմումների ընդունումը։

Տաթև Ֆռանգյան