Չե՛ք չոքացրել ժողովրդին․ «ժեխության» մեջ գցեցիք՝ թալանելով, կրթություն խլելով, հիմա ժեխ և տգետ եք կոչում․ սխալվո՛ւմ եք․ Հակոբ Մովսես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի հետ

-Պարո՛ն Մովսես, Ռուսաստան-Արևմուտք եռամսյա հակամարտությանը զուգահեռ` ներքաղաքական լարվածություն է սկսվել ՀՀ-ում։ Ուկրաինական պատերազմը երբեմն նմանեցնում են քաղաքակրթական պատերազմի հետ՝ բռնապետության և ժողովրդավարության, ինքնիշխանության և գաղութատիրության միջև։ Արդյո՞ք համարում եք, որ ՀՀ-ում ևս արժեհամակարգերի միջև պայքար է, եթե այո՝ ինչպե՞ս է դա դրսևորվում։

-Քաղաքակրթական պատերազմ է Հայաստանում երևի՝ կողմնորոշման տեսակետից։ Եթե մենք մեզ հարց տանք, թե քաղաքակրթական ինչպիսի՞ համակարգի մեջ ենք, մենք մի պատասխան ունենք․ անկախ մեր տեղից, վայրից, շրջապատի հարևաններից՝ մենք պիտի ասենք՝ քրիստոնեական մշակույթի համատեքստում է մեր գոյությունը։ Եվրոպացի քաղաքագետները, մեծ մարդիկ մի հարցի պատասխանեցին անցյալ դարի վերջում՝ ո՞վ է եվրոպացին, ի՞նչ բան է եվրոպական պետությունը։

-Դուք հայ մարդուն իր քաղաքակրթական պատկանելիությամբ եվրոպացի՞ եք համարում։

-Փորձենք պատասխանել․ ինչո՞վ է տվյալ պետությունը եվրոպական պետություն։ Սրա պատասխանը գրեթե քրեստոմատիական է։ Եվրոպացիներն ասում են՝ երեք անհրաժեշտ բաղադրիչ կա, որ անպայման ժողովուրդը պետք է ունենա, որպեսզի նա քրիստոնեական պետական և մշակութային կառույցի անդամ լինի։ Առաջին, որ նրանք ասում են, որ դա հունական միտքն է, ինչը մենք կատարյալ ձևով անցել ենք։ Երկրորդը, ասում են՝ քրիստոնեական լոգոսն է, մենք դա էլ ենք անցել։ Երրորդը՝ ասում են, որ հռոմեական իրավունքն է, որը մենք լավ չենք անցել, այդ պատճառով էլ մեր քաղաքակրթական գիտակցության մեջ օրենքի զգացողությունը, կարծեք թե, նույն մակարդակի վրա չէ, ինչ մտքի և լոգոսի։ Մենք օրենքի հարցում կաղում ենք։

Սրան էլ գումարվել է այն, որ հայտնվել ենք աշխարհագրական այնպիսի միջավայրում, որտեղ քրիստոնեական կոչվող պետական համակարգից զատ՝ ստիպված ենք եղել ապրել ուրիշ միջավայրում, որտեղ դրանք չեն գործում։ Բնականաբար, դրանք մտել են մեր մեջ, մեզ քսվել ու կպել են, բայց, միևնույն է, մենք աջ թեքվենք, թե՝ ձախ, վերև, թե՝ ներքև նայենք, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ինչը ես հասկանում եմ ոչ միայն որպես դավանաբանություն, այլ՝ պետական մտածողություն։ Հետևաբար, այսօրվա մեր քաղաքակրթական պայքարը քաղաքական տվայտանք է։ Մենք ուզում ենք, որպեսզի քրիստոնեական քաղաքակրթության մեջ տեղավորվենք կամ վերադառնանք։

-Իսկ ժողովրդավարությունը և բռնապետությունը, ինքնիշխան պետություն կառուցելու ձգտումները և ստրկամտությունը մեզանում ինչպե՞ս են դրսևորվում։ Այսօր փողոցներում քաղաքական պայքար է գնում։

-Դրանք նույնպես իմ նշած համակարգի բաղադրիչներ են։ Օրինակ՝ եվրոպական տիպի քրիստոնեական պետության երեք հիմնական ցուցիչներն են՝ «Եղբայրություն, հավասարություն, ազատություն»։ Սրանք հո օդից ընկած բաներ չե՞ն։ Սրանք հունա-հռոմեական, քրիստոնեական մտքից եկած գաղափարներ են, որոնք ընկած են պետության հիմքում։ Այստեղ նույնպես մենք ուրիշ ճանապարհ չունենք, կամ էլ՝ պիտի իսլամ ընդունենք, որպեսզի մի ուրիշ ճանապարհով գնանք, Աստված մի արասցե, իհարկե՝ ամենայն հարգանքով իսլամական կրոնի հանդեպ։ Հետևաբար, Ձեր ասած՝ մեր ժողովրդի այսօրվա նկրտումները՝ ապրել ազատ, ինքնիշխան, օրենքով, արդարացի, միայն և միայն կարող են տեղավորվել իմ ասած համակարգում։ Այն պետությունները, որոնք այս հասկացությունների մեջ իրենց չեն կարողանում տեսնել, կա՛մ դառնում են բռնապետություն, կա՛մ գողապետություն, կա՛մ մի ուրիշ տեսակի պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան