Երևանում հաստաբուն ծառը տապալվել է մեքենաների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հաստաբուն բարդին արմատից պոկվել և ընկել է տարածքում կայանած մեքենաների վրա։ Նախնական տվյալներով՝ տուժողներ չկան։ Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին հայտնեցին, որ այս պահի տվյալներով դա քաղաքում միակ ահազանգն է։ Ինչ վերաբերում է վնասված մեքենաների սեփականատերերիփոխհատուցման խնդրին, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տարոն Գևորգյանը նշեց, որ ուսումնասիրություն պետք է իրականացվի՝ պարզելու համար դեպքի պատճառը։

«Ծառի անկման փաստը ինքնին մի քանի զարգացումներ կարող է ունենալ։ Նախ տուժող կողմը` մեքենայի սեփականատերը, բոլոր դեպքերում կարող է դիմել Երևանի քաղաքապետարան, գրավոր դիմումի մեջ ներկայացնելով փաստը, օրը, մոտավոր ժամը և վնաս կրելը փաստագրող լուսանկարներ։ Հետագայում, ըստ մասնագիտական ուսումնասիրության, պարզ կլինի որքանով է քաղաքապետարանի կողմից փոխհատուցման ենթակա դեպք։ Դա պարզ է դառնալու այդ դիմումի հիման վրա սկսվող վարույթից։ Մասնագիտորեն հիմնավորվելու է, ճշտվելու է տվյալ օրվա եղանակային պայմանները, քամու ուժգնացումը։ Երկրորդ հանգամանքը այն է, որ այդ ծառի մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պետք է հիմնավորվի ծառարմատի փտած է եղել, թե կանաչ ծառ է շուռ եկել։ Գործը ընթացք ստանալու համար տուժող կողմը պետք է գրավոր դիմում ներկայացնի, ուսումնասիրման։ Եթե ամեն ինչ ապացուցվի գործը կգնա դեպի փոխհատուցում, կամ կհիմնավորվի մերժումը։ Պարտադիր դիտարկել որպես փոխհատուցման ենթակա թեմա, չի կարելի»,- նշեց Գևորգյանը։