Ուկրաինային 5-7 տարի կպահանջվի ականազերծման համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայից, լավագույն դեպքում, 5-7 տարի կպահանջվի` մարտերից հետո մնացած ականներն ու չպայթած զինամթերքը գտնելու և վնասազերծելու համար: Նման գնահատական է ներկայացրել երկրի ՆԳՆ-ն։ Այստեղ կարծում են, որ սակրավորները պետք է ուսումնասիրեն 300 հազար քառակուսի կիլոմետր տարածք, հաղորդում է Euronews-ը։

«Ես որոշեցի ռիսկի դիմել ու եկա այստեղ՝ տներում կարգ ու կանոն հաստատելու համար։ Ահա այսպես։ Երկու օր առաջ եկել եմ այստեղ։ Գնդակոծությունների ձայներին ուշադրություն չենք դարձնում։ Այս ամենը պարզ է՝ ես արդեն գիտեմ, թե ինչ է նշանակում 122 տրամաչափը, ինչ է 152 տրամաչափը… Իսկ 155 տրամաչափերը հենց նոր հայտնվեցին»,- պատմել է Խարկովի մարզի թոշակառուներից մեկը։

«Հիմա մենք պետք է մի քիչ հոգեբան էլ լինենք։ Ինչ-որ մեկին պետք է հանգստացնել, ինչ-որ մեկին մի փոքր օգնություն է պետք: Երբեմն պարզապես ջուր տալ մարդուն խմելու, և նա կհանգստանա։ Որոշ մարդկանց պարզապես պետք է ինչ-որ մեկի հետ խոսել»,- կիսվել է սակրավորներից մեկը։

Սակրավորների խմբի կողմից հայտնաբերված զինամթերքը դուրս է բերվում հեռավոր շրջաններ և ոչնչացվում անվտանգ վայրերում։ Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով՝ գործում են նաև օտարերկրյա մասնագետների խմբեր՝ աջակցելու երկրում տարածքի ականազերծմանը։

Տաթև Ֆռանգյան