Տաջիկստանում ոչնչացվել է հակակառավարական ցույցերի ենթադրյալ կազմակերպիչը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Տաջիկստանում սպանվել է Աֆղանստանի և Չինաստանի հետ սահմանին գտնվող Գորնո-Բադախշանի ինքնավար մարզում հակակառավարական ցույցերի ենթադրյալ կազմակերպիչը։ Մայիսի 22-ին գնդակահարվել է ինքնավար մարզի ոչ պաշտոնական առաջնորդներից մեկը՝ Մամադբոկիր Մամեդբոկիրովը, հաղորդում է VOA-ն։

Իշխանությունները մահացածին անվանում են կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար և նշում, որ նա ոչնչացվել է հանցավոր կոնֆլիկտի հետևանքով։ Սոցցանցերում գրում են, որ Մամադբոկիրովին սպանել է իրավապահ մարմիններից մեկի դիպուկահարը, հայտնում է Ferghana գործակալությունը։

Տաջիկստանի հատուկ ծառայություններում երեք անկախ աղբյուրների համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի մայրաքաղաք Բարխորոգի միկրոշրջանում գտնվող Մամեդբոկիրովի տան մոտ։

Մամեդբոկիրովը տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատարն էր, որը վերաինտեգրվել է Տաջիկստանի սահմանապահ զորքերին։ 20-րդ դարի 90-ականների սկզբին և կեսերին Գորնո-Բադախշանի ինքնավար մարզը չէր վերահսկվում կենտրոնական կառավարության կողմից, այնտեղ պարբերաբար բախումներ են ծագում տեղի բնակչության և պաշտոնական իշխանությունների միջև։

Մայիսին շրջանային ներքին գործերի նախարարությունը Մամեդբոկիրովին անվանել է բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը, որը վերաճել է բախումների, և որոնց արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, առնվազն ինը մարդ է մահացել:
Իշխանությունները հայտարարել են, որ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել տարածաշրջանում, իսկ ցուցարարներին անվանել են հանցավոր խմբերի անդամներ, որոնք դրսից հրահանգներ են ստացել՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Բնակիչները պնդում են, որ անզեն են և մասնակցել են իրենց իրավունքների պաշտպանության խաղաղ ցույցին։

Տաթև Ֆռանգյան