Սկսվել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ճանապարհի վերակառուցումը, կաշխատեն գիշերային հերթափոխով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով 200 գծամետր խողովակաշար է վնասվել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Մելքոնյանը։

Նա նաև հայտնեց, որ ջրագծի վերականգնման շուրջ կառուցապատողի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր տեղակալ Կամո Արեյանին հիշեցրեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված հատվածի վերականգնման համար որոշվել էր 24 ժամ աշխատանք կատարել. «Բայց երեկ ես ժամը տասի կողմերն էի այնտեղ, տեխնիկա չէր աշխատում»:
Արեյանը հայտնեց, որ քաղաքապետի հանձնարարականի կատարումը սկսվել է։
«Փլվածքի ամբողջ երկայնքով պետք է ճանապարհը վերակառուցվի, իրականացվեն ամրացման աշխատանքներ։ Պետք է վերականգնվեն նաև գործող ստորգետնյա կոմունիկացիաները։ Առայժմ գազատարին ձեռք չի տրվել, որովհետև առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։ Հեղեղատար համակարգն ամբողջությամբ կվերակառուցվի նորովի, այդ թվում` ոռոգման խողովակը, որը երեկ նկատել ենք»,– ասաց Արեյանը` հավելելով, որ ամրացման տեխնոլոգիան վերջնականապես որոշելուց, հաշվարկները կառուցապատողի հետ համաձայնեցնելուց հետո` առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն կսահմանվի եռահերթ աշխատանքային ռեժիմ՝ այդ թվում նաև գիշերային հերթափոխով:
Մանրամասները՝ տեսանյութում: