Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ զինված ուժերը կպաշտպանեն Թայվանը․ Ջո Բայդեն

Լուրեր

20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական միջամտության կդիմի Թայվանը պաշտպանելու համար, եթե այն ենթարկվի Չինաստանի հարձակման, փոխանցում է The Guardian-ը։

Ելույթ ունենալով Տոկիոյում՝ Ճապոնիա կատարած այցի երկրորդ օրը, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ պաշտպանելու ինքնավար կղզին, որը Չինաստանը համարում է անջատողական նահանգ, է՛լ «ավելի ուժեղացել է» Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։

Պարբերականը նշում է, որ սա վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Թայվանին աջակցող ամենահզոր հայտարարություններից մեկն է։

«Մենք ստանձնած պարտավորություն ունենք։ Իրավիճակը հետևյալն է՝ մենք համաձայնել ենք «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, մենք հավատարիմ ենք դրան, և բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ քաղաքականության շրջանակում։ Բայց այն գաղափարը, որ Թայվանը հնարավոր է ուժով գրավել, ուղղակի տեղին չի լինի։ Նման քայլը կապակայունացնի ողջ տարածաշրջանը և շատ կնմանվի այն ամենին, ինչ կատարվեց Ուկրաինայում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Տաթև Ֆռանգյան