Amnesty International-ը հորդորում է ՀՀ իշխանություններին ցուցաբերել ավելի մեծ աջակցություն տեղահանված տարեցներին

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Amnesty International-ը հրապարակել է երկու զեկույցներ ԼՂ պատերազմների ընթացքում հայ և ադրբեջանցի տարեցների տեղահանության և բռնաճնշումների մասին: Այս կապակցությամբ «Ամերիկայի ձայն»-ը զրուցել է կառույցի հետազոտող թիմի ներկայացուցիչ Լորա Միլսի հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջ է քաշում այն եզակի ռիսկերը, որոնց բախվում են տարեց մարդիկ զինված հակամարտությունների ժամանակ, ասում է Amnesty International-ի հետազոտման թիմի ներկայացուցիչ Լորա Միլսն՝ անդրադառնալով օրերս Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցներին առաջին և երկրորդ ԼՂ պատերազմների ընթացքում տարեց մարդկանց նկատմամբ անօրինական գործողությունների` սպանության, տեղահանման, բռնաճնշման հարցերին: Հրապարակած զեկույցներն արդյունք են 2021-2022 թթ.-ին ՀՀ-ում և Ադրբեջանում տարեց տեղահանվածների շրջանում կատարած հետազոտական աշխատանքի:

«Վերջին փախչողները. ԼՂ-ի պատերազմում պատերազմական հանցագործությունների և տեղահանության ենթարկված տարեցներ փորձը» վերնագրով զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է 2020թ.-ի պատերազմի ընթացքում հայ տարեց տեղահանվածների խնդիրներին, եւ փաստում, թե ինչպես են տարեց էթնիկ հայերը ենթարկվել բռնության ռազմական գործողությունների ժամանակ, ներառյալ մահապատիժներ, խոշտանգումներ և դաժան վերաբերմունք ադրբեջանական գերության մեջ գտնվելու ժամանակ:

«Կյանքը փակուղում. տարեցների տեղահանման փորձառությունը և վերադարձի հեռանկարներն Ադրբեջանում» վերնագրված մյուս զեկույցում էլ ներկայացված են տեղահանված տարեց ադրբեջանցիների խնդիրները, ովքեր տեղահանվել են ԼՂ առաջին պատերազմի ընթացքում:

Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում Լորա Միլսը շեշտում է՝ երկու երկրների խնդիրներն իհարկեհաճախ համընկնում են, սակայն դրանք չափազանց տարբեր են:

«Մենք պարզապես մտածեցինք, որ կարևոր է տարանջատել երկու կողմերի խնդիրները՝ ցույցտալու համար, որ տարեց մարդիկ բախվում են տարբեր ռիսկերի հակամարտության և տեղահանման ժամանակ»,- նշում է նա:

ԼՂ-ից հայ տեղահանվածների մասին զեկույցում նշվում է, որ 2020 թ.-ի պատերազմի ժամանակ «էթնիկ հայ քաղաքացիական անձանց կեսից ավելին, որոնք սպանվեցին, 60 տարեկանից բարձր էին»: Միլսը չի բացառում, որ դա կապ ունենա երկարատև թշնամանքի հետ: Նա ընդգծում է, որ առկա են անգամ սպանության և գլխատման տեսանյութեր:

«Այստեղ առկա է մի տեսանկյուն, որը նկատելի չէ այլ հակամարտություններում: Ադրբեջանի և ՀՀ-ի երկարատև թշնամանքը շարունակվում է արդեն 30 տարի: Ադրբեջանական կալանքում հայտնված տարեց հայ տղամարդիկ ենթարկվում էին հարցաքննության այն համուզմամբ, որ նրանք 1990-ականների ԼՂ պատերազմի մասնակիցներ են: Այսպիսով, թեև նրանք անզեն քաղաքացիական անձինք էին, պաշտպանված միջազգային իրավուքնով, ադրբեջանական կողմը որոշ դեպքերում թիրախավորում էր նրանց»,- ասում է Միլսը:

Խոսելով շուրջ 90 հազար հայ տեղահանվածների սոցիալական խնդիրների մասին՝ Միլսը շեշտում է՝ Հայաստանի կառավարությունը տրամադրում է փոխհատուցում, որը սակայն բավավար չէ լուծելու տեղահանվածների տնային վարձակալության խնդիրը: Նրանք ինչ-որ չափով պատանդ են ստեղծված իրավիճակին, գտնում է նա՝ հայտնելով՝ ԼՂ-ից տեղահանվածները իրենց հետ զրույցում մտահոգություն են հայտնում, որ իրենց ստիպում են վերադառնալ ԼՂ՝ թույլ չտալով մնալ ՀՀ-ում:

«Այս առումով որդեգրած քաղաքականությունը հետևյալն է. նրանք կարող են ստանալ անվճար բնակարան կամ վարձակալության աջակցություն, եթե վերադառնան ԼՂ, սակայն Հայաստանում նրանք չեն ստանում տան վարձակալության համար աջակցություն, առնվազն զեկույցի հրապարակման պահին»,-ասում է նա:

Միլսը նկատում է, որ նման երևույթը բնորոշ է նաև ադրբեջանական կողմին, ուր ԼՂ առաջին պատերազմի արդյունքում ավելի քան կես միլիոն մարդ տեղահանվեց այն տարածքներից, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո երկրորդ պատերազմից հետո:

«Այս երևույթը մենք փաստագրել ենք ադրբեջանական կողմում վերջին 20 տարիների ընթացքում, երբ տեղահանված մարդկանց այս խմբերը որոշակիորեն մեկուսացված են և ամփոփված իրենց համայնքներում: Նրանց չի թույլատրվում ինտեգրվել հիմնական բնակչության հետ: Մտավախություն կա, որ դա արվում է, որպեսզի հնարավոր լինի այս մարդկանց, ի վերջո, վերադարձնել իրենց նախկին բնակավայրեր»,- նշում է Միլսը:

Անդրադառնալով ադրբեջանցի տեղահանվածների մասին զեկույցին՝ նա նշում է, որ Բաքուն ձգտում է կազմակերպել առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի տեղահանվածների վերադարձը 2020թ-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ, հատկապես տարեց անձանց, սակայն այս գործընթացը միշտ չէ, որ ընթանում է թափանցիկ և հաշվի առնում տեղահանված տարեցների իրական կարիքները: Կարևոր է, որ նրանց ձայնը լսելի լինի այս հարցում, նշում է նա:

«Իսկապես կարևոր է, որ տարեց ադրբեջանցի տեղահանվածները բովանդակալից ընդգրկվեն այս գործընթացում: Մինչ այժմ անցկացված հարցումներից և ոչ մեկը թափանցիկ չի եղել, ուստի մենք չգիտենք, թե ում հետ են խոսել իշխանությունները և ինչ հարցեր են բարձրացրել: Իսկապես կարևոր է, որ գործընթացն ընթանա ավելի թափանցիկ մարդկանց և իշխանությունների միջև երկխոսության միջոցով»,- պնդում է Միլսը:

Լորա Միլսը հայկական կողմին էլ հորդորում է ավելի լուրջ վերաբերվել հայ տեղահանված տարեցների խնդիրներին, գնահատել նրանց իրական կարիքները և ցուցաբերել ավելի մեծ աջակցություն, քան տրամադրվում է, քանի որ իրավապաշտպան կազկակերպության ուսումնասիրություններն ու անցկացրած հարցազրույցները ցույց են տալիս, որ տրամադրվող օգնությունը բավարար չէ, նշել է Լորա Միլսը: