ԵՄ-ն Ուկրաինային 600 մլն եվրոյի նոր տրանշ է վճարել

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Եվրամիությունը Ուկրաինային 600 մլն եվրոյի նոր տրանշ է վճարել։ Միջոցները մակրոֆինանսական աջակցության մաս են կազմում։ Այս մասին ուրբաթ՝ մայիսի 20-ին, Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այսօր մենք 600 միլիոն եվրոյի նոր տրանշ ենք վճարել Ուկրաինային որպես մակրոֆինանսական օգնություն: Ավելին կհետևի․ մենք Ուկրաինային լրացուցիչ 9 միլիարդ ենք առաջարկել 2022 թվականին»,- գրել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ բացի ֆինանսական օգնությունից, ԵՄ-ն կաշխատի վերակառուցման հարթակի վրա, որպեսզի օգնի վերականգնել Ուկրաինան որպես ազատ և ժողովրդավարական երկիր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար արժողությամբ շտապ ռազմական ու հումանիտար օգնության փաթեթին։
Ավելի վաղ նաև G7-ի երկրներն էին որոշել Ուկրաինային 18,4 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել։

Տաթև Ֆռանգյան