Մեր ժողովրդավարությունն անամպ չէ․ խնդիրների ենք բախվում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը անամպ չէ: Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բախվում ենք երկու խումբ խնդիրների հետ: Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները: Այդ խնդիրը հետևյալն է. ժողովրդավարության օգտագործումը ընդդեմ ժողովրդավարության: Դուք գիտեք, որ այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները այս մարտահրավերի հետ առնչվում են: Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքները օգտագործվում են ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը, թե ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը: Իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահրավերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, պետական ինստիտուտների ժողովրդավարացումն է բառիս բոլորիս հայտնի իմաստով՝վ պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը Հայաստանի մեծագույն մարտահրավերներից մեկն է համարում դատական համակարգի խնդիրները:

«Դատական համակարգի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են, և մենք համարում ենք, որ այդ քննադատությունը օբյեկտիվ է, արդարացված է, չնայած, երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Երևի, մեզ քննադատող մեր գործընկերների մի մասը, գուցե, նույնքան խորը գիտեն, բայց միևնույնն է՝ դա արդարացում չեն համարում, մյուս մասը այդքան էլ խորը չգիտեն և, միևնույնն է՝ դա էլ արդարացում չեն համարում:  Բայց մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պետք է հետևողական լինենք նաև այս առումով»,- ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։