Մենք օժանդակում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատմանը. Լիտվայի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լիտվան օժանդակում է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական ընտանիքին»,- այս մասին այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանում առաջին անգամ պաշտոնական այցով գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք լայն շրջանակ ենք ներկայացնում ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը՝ հատկապես արդարադատության համակարգում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որը կհանգեցնի սոցիալ-տնտեսական զարգացման»,- նշեց Լիտվայի նախագահը։

Գիտանաս Նաուսեդան նաև ընդգծեց, որ Լիտվան օժանդակում է նաև հայ-ադրբեջանական համաձայնության ձեռքբերմանը և հավելեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը ևս ուղղված են այդ օժանդակությանը:

Նա նշեց, որ առավոտյան հնարավորություն է ունեցել ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: «Սա մի բան է, որը երբևիցե ոչ մի ձևով այս երկրագնդի վրա չպետք է կրկնվի»,- նշեց Նաուսեդան:

Լիտվայի նախագահը վստահություն հայտնեց, որ իր այցելությունը կօժանդակի Հայաստանի և Լիտվայի, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը: Նա այս առումով մեծ ներուժ է տեսնում: Նաուսեդան հավատում է, որ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում՝ բիզնեսի, մշակույթի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում կարելի է երկու կողմից էլ օգուտ ստանալ:

Մանրամասները՝ տեսանյութում։